Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հորդանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարին

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հորդանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարին
03.12.2019 | 13:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և նշել, որ նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նա առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այդ համատեքստում ներկայացնելը:


Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ