«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լոնդոնում սկսվել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովը

Լոնդոնում սկսվել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովը
03.12.2019 | 13:19

Լոնդոնում հրավիրված է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Լոնդոնի ընտրությունը պատահական չէ, դաշինքը հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949-ի ապրիլի 4-ին, Վաշինգտոնում, առաջին կենտրոնակայանը Լոնդոնում էր՝ Բելգրեյվի հրապարակում: Երկու տարի անց տեղափոխվել է Փարիզ, այսօր կենտրոնակայանը Բրյուսելում է: «Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային գագաթաժողովը հյուրընկալելու համար, Լոնդոնում էր մեր առաջին կենտրոնակայանը, Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի 12 հիմնադիր հայրերից մեկն է», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այսօր ՆԱՏՕ-ի անդամների թիվը հասել է 29-ի:


Լոնդոնյան գագաթաժողովի օրակարգում են կիբերանվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի իրավիճակը և հարաբերությունները հետզհետե հզորացող երկու գերտերությունների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Կքննարկվի նաև ֆինանսավորման թեման:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ