Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Ստուգելուն ձև կա, չափ կա

Գագիկ Ծառուկյան. Ստուգելուն ձև կա, չափ կա
03.12.2019 | 13:21

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել լավ վերաբերմունքի համար:

«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա, - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը:- Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝«վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն են կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»:
Հարցին, թե ինչո՞ւ են գործարարները ձգտում մոտ լինել իշխանությունների հետ՝ Ծառուկյանը պատասխանեց. «Որ գործերը լավ լինի: Ասա՝ էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականտեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրենց ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»: Հարցին՝ հիասթափվա՞ծ է հեղափոխությունից՝ ԲՀԿ նախագահը պատասխանեց. հիասթափված չէ՝ «Ոչ մեկն էլ չպիտի հիասթափվի, կյանքը շարունակվում է»:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ