Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Լիլիթ Մակունց. ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների քաղաքականացման նախագծի ընդունմամբ սահմանադրականության հետ խնդիրներ կառաջանային

Լիլիթ Մակունց. ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների քաղաքականացման նախագծի ընդունմամբ սահմանադրականության հետ խնդիրներ կառաջանային
03.12.2019 | 13:23

ԱԱԾ տնօրենի և ոստիկանպետի պաշտոնների ազատականացման նախագիծն ամբողջության սահմանադրական է. հարց է միայն, թե ի՞նչ է փոխվել առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է, ԱԺ նիստի ժամանակ հարց հնչեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


«Ես անընդհատ դեժավյուի մեջ եմ։ Գործող ԱԺ-ում լսում եմ ելույթներ, որոնք շատ նման են նախորդ խորհրդարաններում լսած ելույթներին։ Նախագծերը մերժվում են նույն բառերով, ինչ այն ժամանակ։ Եթե մեր նախագծի գոնե մի մասն ընդունեիք, այսօր այսքան խնդիրների առաջ չէինք կանգնի, երբ երկրում ո՛չ ոստիկնապետ կա, ո՛չ ԱԱԾ տնօրեն», - ասաց նա։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց՝ շեշտելով, որ, առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելով, իրենք նպատակ ունեին անել առավելագույնը՝ ունենալու իսկապես լավ նախագիծ։ «Բայց մասնագիտական հանձնաժողովը տվել է եզրակացություն, որ առաջանում են սահմանադրականության խնդիրներ։ Դրանցից խուսափելու համար ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ԼՀԿ խմբակցության նախագծին տվել է բացասական եզրակացություն», - պարզաբանեց նա:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ