Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գագիկ Ծառուկյան. Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը հիասթափված հեռացել են

Գագիկ Ծառուկյան. Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը հիասթափված հեռացել են
03.12.2019 | 13:25

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու ԱՄԷ-ի «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, մինչդեռ Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

«Կարող եք անձամբ ճշտել ճարտարապետից՝ Մեսչյանից, և քաղաքապետից: «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երևանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը իր հոր անունով հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ, հանդիպումը կես ժամ է տևել, ու մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումենրի մասին մոռացել են», - ասաց Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նկատեց, որ իր գործընկերները պատրաստ էին ցանկացած գումար վճարել, անգամ վթարային շենքեր գնել ու դրանց տեղում կառուցել իրենց շինությունները: Հարցին, թե ինչո՞ւ են մերժել նրանց առաջարկները՝ Ծառուկյանն ասաց. «Անձամբ քաղաքապետին ու ճարտարապետին հարցրեք՝ ինչո՞ւ են այդ ներդրողները հիասթափված կես ժամ հետո հեռացել և իրենց ներդումները Հայաստանի հանդեպ սառեցրել»:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ