Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյան. Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում

Ալեն Սիմոնյան. Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում
03.12.2019 | 13:26

Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ «Որևիցե ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևիցե հարցի շուրջ, պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը և մնացել է իր գործառույթների մեջ», - ասաց նա։ Ալեն Սիմոնյաննն ընդգծեց՝ Հայկ Մարությանն օրենսդրական առումով որևիցե խախտում չի կատարել։ «Այլ հարց է, որ, գուցե, օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է շահարկել», - ասաց նա։


Հարցին, թե «Իմ քայլը» կմիանա՞ ԼՀԿ խմբակցության՝ Քննիչ հանձաժողով ստեղծելու նախաձեռնությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկել իր գործընկերների հետ։ «Կքննարկենք, կասենք», - ասաց նա։ Կստորագրի՞ անձամբ ինքը, Սիմոնյանն արձագանքեց. «Ես դրա իմաստը չեմ տեսնում:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ