Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու համար հետո պատասխան են տալու

Գագիկ Ծառուկյան. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու համար հետո պատասխան են տալու
03.12.2019 | 13:48

ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», - ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ: «Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի», - հավելեց նա:


Հարցին՝ թե իշխող քաղաքական ուժը պնդում է, որ այդպես է լուծում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը՝ Ծառուկյանը հակադարձեց. «Թող մեզ ցույց տան, որ ճգնաժամ, լճացում կա, մենք համաձայնենք, բայց այդպիսի բան չկա: Առանց աշխատելու համ թոշակ են տալիս, համ աշխատավարձ: Մենք դրան կողմնակից չենք լինելու, կատարողներն էլ պիտի հասկանան, որ հետո պատասխան են տալու դրա համար: Մենք դեմ ենք քվեարկելու»:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ