Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիստինե Պողոսյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություններ լինեն

Քրիստինե Պողոսյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություններ լինեն
03.12.2019 | 13:50

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես համաձայն եմ Էդմոն Մարուքյանի հետ։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարություններ լինեն՝ պատասխանատվություն կրելով իրենց մշակած քաղաքականության համար՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Այն, որ այս համակարգերում արմատական, համակարգային փոփոխություններ պետք է իրականացվեն, ես համաձայն եմ։ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարները պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն իրենց ռեֆորմների համար և հաշվետու լինեն ԱԺ-ին», - շեշտեց պատգամավորը։


ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ իրենց խմբակցության առաջարկած նախագծում հակասահմանադրական տարր չկար, սակայն դա չխանգարեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տա:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ