Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տաթևիկ Ռևազյան. Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն

Տաթևիկ Ռևազյան. Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն
03.12.2019 | 13:51

Շուտով շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն, որն արդեն իսկ գրանցվելու հայտ է ներկայացրել՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթներ։ Շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ ավիաընկերությունը տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ», - ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը։ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որ բոլոր՝ տեղական և ոչ տեղական ավիաընկերություններն աշխատեն հավասար պայմաններում։

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ