«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԼՀԿ-ն դեմ քվեարկեց ԱԺ օրակարգի հաստատմանը

ԼՀԿ-ն դեմ քվեարկեց ԱԺ օրակարգի հաստատմանը
03.12.2019 | 13:52

ԱԺ նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ գլխադասային հանձնաժողովը առաջարկել է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին փաթեթի քննարկման տևողությունը սահմանել մինչև երկու ժամ:

«ԱԺ խորհուրդը որոշել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով՝ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումները կազմակերպել 24 ժամ հետո»,- ասաց Միրզոյանը:


Գլխադասային հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ խորհրդում քննարկվել է նաև ՍԴ մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու հարցը, և հանձնաժողովն առաջարկել է 24-ժամյա ռեժիմում քվեարկել, նա առաջարկեց. «Հաշվի առնելով, որ երեկ բանավոր առաջարկներ են հնչել, և մենք անցումային դրույթների հետ գործ ունենք, առաջարկում ենք այս հարցի քննարկումը տեղափոխել օրակարգի վերջ, որպեսզի մենք հնարավորինս կարողանանք սրբագրել նախագիծը»:


ԱԺ օրակարգի հաստատումը դրվեց քվեարկության, որին դեմ քվեարկեց ԼՀԿ խմբակցությունը: «Տեսա, որ զարմացաք մեր դեմ քվեարկելուց: Մենք դեմ ենք նրան, որ ՍԴ մասին օրենքը բերեցիք ու այդքան քննարկեցինք, հիմա ասում եք՝ վրեն գործ կա անելու, գնում ենք էլի գործ անենք: Այ դրա համար դեմ քվեարկեցինք»,- պարզաբանեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ