Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Ծառուկյան. Ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ գնահատականը տա, ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով

Գագիկ Ծառուկյան. Ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ գնահատականը տա, ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով
03.12.2019 | 13:53

«ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններն ասեկոսեներ են, որ լիարժեք պետք է ուսումնասիրվեն՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:


«Քննիչ հանձնաժողով կստեղծվի, կքննվի, և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություն ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը: Նա նշեց, թե Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին և ճարտարապետին: «Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա, ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով»:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ