Լիոնել Մեսսին՝ Ոսկե Գնդակի դափնեկիր

Լիոնել Մեսսին՝ Ոսկե Գնդակի դափնեկիր
03.12.2019 | 13:54

Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ France Football-ի վարկածով 2019-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Մեսսին վեցերորդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը»։ Սա բացարձակ ռեկորդ է։ 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնեց նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը։


Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․
1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2․ Վիրջիլ Վան Դայկ («Լիվերպուլ»)
3․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
4․ Սադիո Մանե («Լիվերպուլ»)
5․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
6․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն»)
7․ Ալիսոն («Լիվերպուլ»)
8․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
9․ Բերնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
10․ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»):

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao