Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ում հանրապետականները մերժել են իմփիչմենթի շուրջը դեմոկրատների մեղադրանքները

ԱՄՆ-ում հանրապետականները մերժել են իմփիչմենթի շուրջը դեմոկրատների մեղադրանքները
03.12.2019 | 13:56

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պատրաստել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ դեմոկրատների դեռեւս չհրապարակված զեկույցի պատասխանը եւ մերժել մեղադրանքները՝ հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Դեմոկրատներն արդեն դեկտեմբերի 3-ին կարող են ներկայացնել զեկույցը, որի հիման վրա պատրաստվում են քվեարկելու Թրամփի պաշտոնազրկման շուրջը եւ գործը հանձնելու Սենատ: Հանրապետականներն արդեն պատրաստել են 123-Էջանոց փաստաթուղթ՝ դեմոկրատների փաստարկների հետեւողական հերքմամբ, ճշտում է հեռուստաալիքը: «Ներկայացված հանցանշանները չեն ապացուցում դեմոկրատների մեղադրանքներից որեւէ մեկը, եւ դեմոկրատների կողմից վկաներից ոչ ոք ցույց չի տվել, թե իր մոտ եղել են կաշառքի, շորթման կամ որեւԷ այլ ծանր հանցագործության վկայություններ»,- մեջբերում է հեռուստաալիքը հանրապետականների զեկույցից: Հանրապետականները նաեւ «ըստ Էության» ոչ մի «սխալ բան» չեն տեսնում Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններում եւ հանգամանորեն արդարացնում են վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում: Այն վկայությունները, թե Թրամփն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է քաղաքական ծառայություններ օգնության դիմաց, հանրապետականները համարել են դեմոկրատների ասեկոսեներ եւ հետեւություններ, որոնք կանխապես միտված են պաշտոնազրկման։

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ

ր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" title="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում