Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Էրդողան. ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն

Էրդողան. ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն
03.12.2019 | 13:57

Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։


«Սպասվում է, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա: Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն է միջազգային ասպարեզում: Բայց նրա եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը»,-հայտարարել է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց առաջ:

Նա նշել է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարեւոր է Թուրքիայի համար: «Բայց նաեւ պարզ է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք Է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ