Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյան. Դուք ասում եք՝ 630 մլն դրամ տանք Հրայրին, գնա տուն. սա է ձեր ռեֆորմը

Էդմոն Մարուքյան. Դուք ասում եք՝ 630 մլն դրամ տանք Հրայրին, գնա տուն. սա է ձեր ռեֆորմը
03.12.2019 | 13:58

ԼՀԿ խմբակցության կողմից ներկայացրած՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց.

«Դո՛ւք արեք մեծ նախագծեր, դուք բերեք փոխեք: Փետրվարին մերժել եք Կառավարության կառուցվածքի մասին մեր նախագիծը, ասել եք՝ մենք ուրիշ օրենք կբերենք, որպեսզի այդ մարմինները ներկայանան խորհրդարան, դեկտեմբերի 3-ն է, չեք բերել: Մենք բերել ենք, մեր բերածն էլ էս ձևի է: Դուք արեք ռեֆորմներ, ո՞վ է ձեզ բռնել: Դուք ասում եք՝ այո, ռեֆորմի անհրաժեշտություն կա, պետք է անել, բայց ոչինչ չեք անում: Դուք ասում եք՝ 630 մլն դրամ տանք Հրայրին, գնա տուն. սա է ձեր ռեֆորմը»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տեղից նկատեց. «Պարոն Մարուքյանը սահուն անցում կատարեց մյուս օրենքի նախագծին»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ