Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նավթի հետ կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանանք․ Թրամփ

Նավթի հետ կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանանք․ Թրամփ
03.12.2019 | 22:39

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու համար սիրաական նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել։

«ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա,- նախագահ Թրամփի խոսքերն է մեջբերում ռուսական ТАСС լրատվական գործակալությունն ու հավելում,- Թեև «Իսլամական պետությունը» նավթի նկատմամբ փորձում էր վերահսկողություն պահպանել, սակայն այն այժմ լիովին մեր վերահսկողության տակ է: Մենք այս հարցում վայելում ենք մեծաթիվ մարդկանց աջակցությունը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, թե ԱՄՆ-ն սիրիական նավթի մաքսանենգությամբ է զբաղվում, ու այն այլ երկրներ արտահանում։

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ