Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՌԴ կարգելի առանց ռուսական օպերացիոն համակարգերի գաջեթների վաճառքը

ՌԴ կարգելի առանց ռուսական օպերացիոն համակարգերի գաջեթների վաճառքը
03.12.2019 | 22:55

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին նոր օրենք է ստորագրել, ըստ որի՝ էլեկտրատեխնիկա արտադրող ու վաճառող ընկերությունները արտավորվում են գաջեթներում ռուսական օպերացիոն համակարգեր տեղադրել։
«Ռուսաստանում 2020-ի հունվարի 1-ից կարգելվի «որոշ տեսակի տեխնիկական բարդ ապրանքների» վաճառքը՝ առանց ռուսական օպերացիոն համակարգի»,- օրենսդրական կարգավորումը մեջբերում է Лента-ն՝ հավելելով, որ ապրանքների ցանկը կառավարությունն է որոշելու։


Ըստ երևույթին՝ օրենքը հիմնականում տարածվելու է սմարթֆոնների, համակարգիչների և «սմարթ TV» գործառույթով հեռուստացույցների վրա:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ