Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լավրովը գոհ է

Լավրովը գոհ է
03.12.2019 | 23:08

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հույսով է, որ վաղը Բրատիսլավայում ինքը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցային նոր փուլի մեկնարկ կտան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում գոհունակություն է հայտնել երեկ Ադրբեջանի նախագահի և այսօր ԱԳ նախարարի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններից. «Իմ երեկվա և այսօրվա շփումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ՝ արդյունք կլինի»:


Նա նշել է, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, այլ հումանիտար միջոցառումները նաև ռուսական նախաձեռնությունն էր, որի մասին ոչ պաշտոնական փաստաթուղթ էր ընդունվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը: Բաքվում Լավրովը վերաձևակերպել է Երևանում նոյեմբերի 11-ի հայտարարությունը: Նա ասել էր․ «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել», Բաքվում ասել է. «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի այս հողում ապրող մարդկանց համար՝ Ադրբեջանում, Ղարաբաղում և Հայաստանում ապրող մարդկանց համար»:


Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում ակտիվ առաջ էր տանում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական համայնքի հարցը: Սերգեյ Լավրովն այսօր ընդգծել է, թե կարևոր է, որ միմյանց հետ սկսեն շփվել նաև Ղարաբաղում ապրող հայերն ու Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, արդյունքում Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու այսուհետ:


Մամեդյարովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, նշել է, թե զորքերը պետք է հետ քաշվեն շփման գծից, փախստականները վերադառնան իրենց մշտական բնակավայրեր, սկզբից՝ հինգ շրջաններ, հետո՝ երկու, հետո՝ հենց Ղարաբաղ: Նա նաև հավելել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է անվտանգության հետ կապված հատուկ զեկույց նախապատրաստեն: Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն հինգ նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները:


Ասուլիսին հարց է հնչել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք չվաճառելու՝ Հայաստանի վարչապետի վերջերս կոչի մասին, որին Լավրովը պատասխանել է, թե ռուս-ադրբեջանական համագործակցության առանցքային ոլորտներից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նա նշել է, որ այն թափանցիկ է, և ամեն դեպքում հաշվի է առնվում տարածաշրջանում սպառազինության բալանսը:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ