«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը

Դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը
03.12.2019 | 23:09

Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների գործով դատական նիստի ընթացքում Աննա Դանիբեկյանը մերժեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբանի միջնորդությունը՝ վերացնելու Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքի խախտումները:

Դանիբեկյանը նշեց, որ դատարանը չի կարող վերացնել Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության թույլ տրված խախտումները: Փաստաբանը նշեց, որ ամիսներ առաջ՝ ամռանը Յուրի Խաչատուրովը ցանկացել է մեկնել երկրից, բայց նրան ԱԱԾ և Ոստիկանության աշխատողները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ գտնվում է այնպիսի ցուցակում, որի մեջ ընդգրկված անձինք չեն կարող դուրս գալ երկրից: Հետագայում էլ նաև նշել են, որ պատճառն այն է, որ նա ամբաստանյալ է: «Հանգում ենք մի պարզ ճշմարտության, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և անօրինական կարգով արգելք սահմանել Յուրի Խաչատուրովի սահմանահատումների նկատմամբ: Այս եզրակացությանն ենք գալիս նաև այն պատճառով, որ 2019-ի հունիսի 6-ի դրությամբ հին քրեական գործով վարույթն իրականացնող միակ մարմինը հանդիսացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ սույն քրեական գործով քննիչի արդեն 2019-ի սեպտեմբերի 13-ի գրության համաձայն քրեական գործով Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելք չի կիրառվել», - նշեց փաստաբանը:


Ելույթ ունեցավ նաև Յուրի Խաչատուրովը՝ հայտարարելով, որ նա ընդամենը ցանկանում էր Վրաստան մեկնել՝ այցելելու մոր, հոր և եղբոր գերեզմաններին: Խաչատուրովի փաստաբանը նշեց, որ նրա դեպքում կիրառված է 5 միլիոն դրամ գրավը և, ըստ էության, նրան չպետք է արգելեին դուրս գալ երկրից:
Սրան արձագանքեցին դատախազները՝ հայտարարելով, որ նրա այս միջնորդությունը ամենևին էլ կապ չունի այս գործի հետ և եթե նման խախտումներ է եղել, փաստաբանը պետք է դիմի իրավապահներին, ոչ թե այս դատարանին:
Դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ նման արգելք Յուրի Խաչատուրովի առումով չկա:


«Հարգելի դատարան նման սահմանահատումների արգելք չի նախաձեռնվել վարույթն իրականացնող մարմնի կողմից և ինչպես պարոն Բաղդասարյանը շեշտեց, նաև հույս ունենք, որ դատարանը չի կիրառել նման արգելք: Ինչ վերաբերում է դարձյալ այդ թնջուկին, որ դատախազները ճիշտն են ներկայացնում, թե սխալն են ներկայացնում, այդ արգելելու վերաբերյալ հանգամանքները, որոնք մատնանշվում են մենք դարձյալ կրկնում ենք՝ այս միջնորդության շրջանակներում այս դատարանում քննության առարկա դառնալ չեն կարող, հետևաբար, մենք այդ հանգամանքներին նաև արձագանքելու, դիրքորոշում արտահայտելու, պատասխանելու հնարավորությունից զրկված ենք», - ասաց Պետրոսյանը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ