Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Բաքվում կմասնակցեն ՏՐԱՍԵԿԱ-ի նիստերին

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Բաքվում կմասնակցեն ՏՐԱՍԵԿԱ-ի նիստերին
03.12.2019 | 23:17

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայաստանյան պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:


Պատվիրակության կազմում են լինելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։ Ժողովը նախատեսված է դեկտեմբերի 4-7-ը Բաքվում։

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ