Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող 24 ցուցարար բերման է ենթարկվել
03.12.2019 | 23:21

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 24 անձ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասել է. «Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով»։


Այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման: Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ՝ նրանք ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, 4 հոգի բերման ենթարկվեց: Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից:


Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ոստիկանության բաժնում տեղ են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ազատությունից զրկման հիմքերը:
Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:


Ոստիկանությունը գործեց օրենքի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Պետրոսյանը: «Ոստիկանությունը տվեց բավարար ժամանակ, հետագայում օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառվեց օրենքի սահմաններում: Նպատակը փողոցի բացումն էր, բերման ենթարկվեցին մարդիկ, ովքեր հեռացվեցին, բայց նորից եկան նույն հատված։ Իսկ նրանց, ովքեր արդեն դուրս եկան փողոցից, բերման ենթարելու կարիք չկա», - ասաց նա: Հարցին՝ որքա՞ն ժամանակ հետո բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն, նա պատասխանեց. «Կախված նրանց պահվածքից՝ մինչև 3 ժամ»: Նա հերքեց, որ ոստիկանները գործողությունների ժամանակ հարվածել են երիտասարդներին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին աղջիկները լաց լինում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Է հա, սառը գետնին, որ նստեին՝ կլացեին, բա ինչ կանեն, ցուրտ ա»:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ