Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավրովը երախտապարտ է

Լավրովը երախտապարտ է
03.12.2019 | 23:22

Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ասուլիսում:

«Մենք ըմբռնում ունենք, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում)։ Գործը հեշտ չէ։ Այդ հակամարտությունը ԱՊՀ տարածքում ամենաերկարատևներից է», - նշել է Լավրովը: «Մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի ընկերներին, որ այն գաղափարները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը խթանում է, ըմբռնում են գտնում», - ասել է Լավրովը: - Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ