Լուկաշենկոն մեղադրել է

Լուկաշենկոն մեղադրել է
03.12.2019 | 23:23

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առևտրային պատերազմների և սիրիական հակամարտության մեղավորները գերտերություններն են։ Բելգրադում Սերբիայի Նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն ու Սերբիան հսկա պետություններ չեն և չունեն ռեսուրսների մեծ պաշար, որոնք ունեն համաշխարհային խաղացողները՝ ներառյալ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: Նա հիշեցրել է, որ փոքր պետությունները առաջնորդվում են այս խոշոր տերությունների կողմից: «Բայց մենք չպետք է մոռանանք, որ ցանկացած կայսրություն և մեծ պետություն երբեք չի համագործակցելու մեզ հետ առանց նախապայմանների, նրանք փոխարենը ինչ-որ բան կխնդրեն, նույնիսկ առանց որևէ բան անել ձեզ համար»,- ասել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները հանուն իրենց գոյատևման ստեղծում են աշխարհում լարված մթնոլորտ:

«Կայսրություններից մեկի մեղքով կայանում է առևտրային պատերազմ, իսկ մյուսները Սիրիայում ուժերով չափվում են: Դուք նույնպես տառապում եք դրանից, որովհետև հսկայական հոսք, հարյուր հազարավոր փախստականներ ներթափանցեցին այստեղ: Նրանք սկսել են լրջորեն խոսել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին: Մեզ դա պետք չէ», – ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao