Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը սիրիական նավթի հետ կանի այն, ինչ ուզում է

ԱՄՆ-ը սիրիական նավթի հետ կանի այն, ինչ ուզում է
03.12.2019 | 23:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը ստանձնել է Սիրիայի նավթահորերի վերահսկողությունը՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար, և այժմ կարող է անել իր ուզածը:

«ԴԱԻՇ-ը փորձում էր պահպանել նավթի վերահսկողությունը, իսկ այժմ մենք ամբողջովին վերահսկում ենք: Անկեղծ ասած, մենք վայելում ենք զգալի աջակցություն մեծ թվով տարբեր մարդկանց կողմից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սիրիայում մնացած ամերիկացի զինվորականները այնտեղ նավթն են պահպանում: «Մենք նավթ ունենք, և մենք կարող ենք դրա հետ անել այն, ինչ ցանկանում ենք», – ասել է նա:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ