Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բոմբոներկան» տուն են տարել, թե ընդմիջմանը կերել են, միևնույն է, կոռուպցիա է

«Բոմբոներկան» տուն են տարել, թե ընդմիջմանը կերել են, միևնույն է, կոռուպցիա է
03.12.2019 | 23:27

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քաղաքապետարանի նվեր ստանցած «Կամազների» թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքում։


«Պարզ բառերով կոռուպցիայի մասին․
Եթե պետական աշխատողին/կառույցին նվիրում ես «բոմբոներկա»/կամազ, որ «գործերդ առաջ գցի», իսկ սովորական մահկանացուները մինչեւ մի տարի պիտի գնան-գան, սենյակից սենյակ մտնեն ու իրենց հասանելիք պետական ծառայությունը չստանան, ապա էական չէ, այդ «բոմբոներկան» տուն են տարել, թե ընդմիջմանը կերել են, միևնույն է, կոռուպցիա է»,– գրել է ԱԺ պատագամվոր Գորգիսյանը։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ