«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Բրատիսլավայի հանդիպման առաջնայնությունները

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Բրատիսլավայի հանդիպման առաջնայնությունները
04.12.2019 | 13:40

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպման՝ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: ՀՀ ԱԳՆ նախարարն ընդգծեց այդ ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ լավ հնարավորություն է հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։ Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի անցկացումը:


Նախարար Մնացականյանը վերահաստատել է հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով: Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ