Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բյուջե-2020-ի խմբակցությունների առաջարկները մերժվել են

Բյուջե-2020-ի խմբակցությունների առաջարկները մերժվել են
04.12.2019 | 13:41

«Ժողովուրդը» գրում է, որ Աժ-ն խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի բյուջե – 2020-ի քննարկումը: Խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` ԼՀԿ-ից: Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 000 դրամ: ԼՀԿ առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է: «Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկից միայն 2-ն է ընդունվել: Բայց, օրինակ, նրա և Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկը, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք է ստացել: 3-ական առաջարկություն են ներկայացրել նաև Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք ևս մերժվել են:


Ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը։

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ