Վարչապետի անվտանգության աշխատակիցների թիվը ավելանում է

Վարչապետի անվտանգության աշխատակիցների թիվը ավելանում է
04.12.2019 | 13:43

«Ժողովուրդը» գրում է․ «Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաևն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետի անվտանգությունը ապահովող ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գևորգ Մովսիսյանից` հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է և նրանց թիվն օրըստօրե ավելանում է: Դատելով այս փոփոխություններից` վարչապետին որևէ վտանգ է սպառնում և, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի»: Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գևորգ Մովսիսյանի՝ պարզաբանումից` անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը», - ասել է Գևորգ Մովսիսյանը:

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն