Հայաստանի հյուրանոցներում տոնական հանգիստը գերազանացում 1 մլն. դրամը

Հայաստանի հյուրանոցներում տոնական հանգիստը գերազանացում 1 մլն. դրամը
04.12.2019 | 13:44

«Ժողովուրդը» գրում է, որ իր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` 4 հոգու համար, դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի «Vaki» հյուրանոցը 4 գիշերվա համար առաջարկում է 47 000- 55 000 դրամ՝ 2 անձի համար: Շատ են այն քաղաքացիները, որ բնակարան են վարձում` օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են:

«Բացառություն կարող է կազմել միայն Ամանորյա փաթեթների առումով, որովհետև մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձևավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը:

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao