Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նաիրա Զոհրաբյան. Նախարարին հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել

Նաիրա Զոհրաբյան. Նախարարին հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել
04.12.2019 | 13:45

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում անդրադարձել է երեկ ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների բերման ենթարկմանը:


«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Նրանք, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին: Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել: Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում։ Հիմա մնում է ոստիկանությունից ճանապարհային քարտեզ պահանջենք, թե ո՞ր փողոցը քանի հոգով կարելի է փակել, որ ասֆալտին ու պատերին մարդածեփումներ չլինեն», - գրել է նա:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ