«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ

Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ
04.12.2019 | 13:46

«Հրապարակը» գրում է, որ երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որ նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, և ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։ Նրանք նախ երիտասարդներին հանեցին նախարարության մուտքի մոտից, ապա, երբ ցուցարարները փակեցին փողոցը, սկսեցին նրանց բերման ենթարկել ոստիկանություն և ուժ գործադրել։


Երբ ոստիկաններից մեկը հայտարարեց, որ փողոց փակելով խախտում են այլոց իրավունքները՝ «20 հոգով հսկա փողոց եք փակել», ցուցարարները հիշեցրին․ «Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ