Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ծառուկյանի բախտը խնամիների հարցում չի բերում

Ծառուկյանի բախտը խնամիների հարցում չի բերում
04.12.2019 | 13:47

«Հրապարակը» գրում է, որ օրերս գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, պատասխանել է, թե չի կիսում Ծառուկյանի կարծիքը։

Երեկ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է խնամու ասածին․ «Ես դոկումենտալ եմ ասում, ոչ թե հաճոյանում եմ»։ Ակնարկելով, որ Սուքիասյանը հաճոյանում է Նիկոլ Փաշինյանին։ Այս հրապարակային վեճը լուրջ կոնֆլիկտի միայն երևացող մասն է։ Խնամիների հարաբերությունները խիստ լարվել են Սուքիասյանի հարցազրույցից հետո, երբ նա փորձել է հարթել իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն անգամ հեռախոսին չի պատասխանել և մերձավոր շրջապատում ասել է՝ «բախտս չբերեց, էլի, խնամիների հարցում»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ