«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել
04.12.2019 | 13:48

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել՝ անկարգությունների պատճառով, հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:

Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիներից, որուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»: «Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր և հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ», - հայտնել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից:


«Կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը պետք է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին», - մեջբերում է նրա խոսքը «Mizan» գործակալությունը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ