Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները
04.12.2019 | 13:49

Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով Թուրքիայի գլխավոր դատախազության կողմից իր նկատմամբ ճնշումները՝ տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը: Պալատի ղեկավարությունը «Չենք վախենում, չենք լռելու» վերնագրով հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության արած հայտարարությունը նաև մեր հայտարարությունն է: Եթե դա հանցանք է, ուրեմն մենք էլ ենք հանցավոր»: Հայտարարության մեջ ասված է նաև, որ երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014-ից ամեն տարի ցավակցական ուղերձ է հղում, հանցանք չէ, սակայն իրենց դեպքում, հակառակը, հանցանք է: «Այն ժամանակ վարչապետի (2014-ի ապրիլի 24-ին Էրդողանը դեռ Թուրքիայի վարչապետն էր) ուղերձը դիտվում էր որպես խոսքի ազատություն, այնինչ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունն արդեն հանցանք է: Այսպիսի դատական համակարգը հեռու է արդարադատությունից և պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից»,- ասված է հայտարարության մեջ:


Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ: Հետաքննության պատճառը փաստաբանների պալատի 2018-ի ապրիլի 24-ի հայտարարությունն էր՝ «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» վերնագրով:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ