Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արաբ թագաժառանգի ներկայացուցիչները հաստատում են

Արաբ թագաժառանգի ներկայացուցիչները հաստատում են
04.12.2019 | 13:50

Երևանի քաղաքապետի հետ մեր հանդիպումը շատ հիասթափեցնող էր՝ Կենտրոն TV- ի եթերում ասել են Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները, որ ներկա են եղել Հայկ Մարությանի հետ հանդիպմանը: Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե իր ընկերները՝ Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացել են:


Ջաբեր և Ադել ալ Մարզուքի եղբայրները նշել են, որ չնայած բազմաթիվ նախագահների ու պաշտոնյաների հետ են հանդիպել, քաղաքապետարանում կայացած հանդիպումն իրենց համար վիրավորական է եղել, նախ իրենց շարք են կանգնեցրել, որ սպասեն քաղաքապետին, իսկ նա ուշացել է: Քաղաքապետի ժամանումից հետո իրենք ներկայացրել են իրենց ծրագրերը՝ անվճար հիվանդանոցի կառուցում, հյուրանոցի հիմնադրում Երևանի Կենտրոնում և մետրոպոլիտենի կայարանների վերանորոգում ու նոր կայարանների կառուցում:
Հայկ Մարությանը հայտարարել էր, թե նրանց ոչինչով օգնել չի կարող: «Նա բառացի ասաց հետևյալը՝ մենք հողեր չունենք և որպես քաղաքապետարան չենք կարող օգտակար լինել, գնացեք և փնտրեք մասնավորի մոտ, եթե կլինի՝ գնեք: Այսինքն՝ եթե մենք պետք է փնտրենք, գտնենք, էլ ինչի՞ ենք գնացել քաղաքապետի հետ հանդիպման»: Հանդիպման ընթացքում արաբ հյուրերից մեկին է զանգահարել Հայաստանում գտնվող թագաժառանգը, և նա, բացատրելով զանգի կարևորության մասին, ներողություն է խնդրել ու պատասխանել: Դրանից հետո քաղաքապետն ընդհատել է հանդիպումը՝ այն աննպատակ համարելով: «Միայն հիվանդանոցի և հյուրանոցի կառուցման համար մենք պատրաստ էինք 300-400 մլն դոլար ներդնել, իսկ մետրոյի կայարանները նորոգելուն և նոր կայարաններ կառուցելու դեպքում ներդրումները մի քանի միլիարդ դոլարի էին հասնելու»,-ասաց նա:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ