Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչո՞ւ նախ ընդունեցին ԼՀԿ նախագիծը, հետո մերժեցին

Ինչո՞ւ նախ ընդունեցին ԼՀԿ նախագիծը, հետո մերժեցին
04.12.2019 | 13:58

«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ «Փաստի» տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը։


Խորհրդարանում այս օրինագծի քննարկման ժամանակ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ «իրավիճակը ոստիկանության ու ԱԱԾ համակարգերում կխաթարվեր, եթե նշված պաշտոնների նշանակման չափորոշիչները փոխվեին, իսկ նրանց տեղակալների նշանակման հարցում փոփոխություններ չլինեին»։ Ըստ տեղեկությունների, նախնական փուլում Փաշինյանն իր «աչքի տակ» հիշյալ պաշտոններում նշանակելու համար թեկնածուներ է ունեցել, սակայն ոլորտի պատասխանատվությունն ու առաջնայնությունը խորքային ուսումնասիրելուց եւ փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո նա մտադրությունը փոխել է։


Թերթի հետ զրույցում քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունեցող անձանցից մեկն ասել է, որ առանցքային նշանակություն է ունեցել, որ նախագծով նախատեսված է ոլորտները ԱԺ-ին հաշվետու դարձնելու փաստը»:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ