Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչու՞ է երկարաձգվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամկետը

Ինչու՞ է երկարաձգվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամկետը
04.12.2019 | 13:59

«Փաստը» գրում է. «2019-ի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ վեց ամիս ժամկետով և պետք է ուսումնասիրության ենթարկեր ու քննություն անցկացներ Ապրիլ յան քառօրյայի վերաբերյալ։ Վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։ Ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսներին հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել ու որևէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։ Հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե գերկարևոր աշխատանքով են զբաղված և լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։ Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել և բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ