Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ո՞վ է ՌԴ-ից չվերադարձող նախկին պաշտոնյաների «տանիքը»

Ո՞վ է ՌԴ-ից չվերադարձող նախկին պաշտոնյաների «տանիքը»
04.12.2019 | 14:00

«Փաստը» գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաև ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է: Ներկայումս ՌԴ տարածքում են նախկին պաշտոնյաներ, որ խուսափում են վերադառնալ Հայաստան, ոմանց պարագայում էլ ռուսական կողմը պարզապես չի արտահանձնում նրանց։ Խոսքը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և էլի մի քանի պաշտոնյաների մասին է։ «Փաստին» տեղեկություններ են հասել, որ ռուսական շրջանակների հետ շփումներում այդ անձանց «տանիքն» առաջին հերթին հայազգի գործարար Կամո Ավագումյանն է, ու նրա ջանքերի արդյունքում է, որ նման վիճակ է այդ պաշտոնյաների հետ կապված»:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ