Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բանավեճ «Իմ քայլ»-ականների և ԲՀԿ-ականների միջև

Բանավեճ «Իմ քայլ»-ականների և ԲՀԿ-ականների միջև
04.12.2019 | 22:12

Խորհրդարանի նիստն այսօր ուղեկցվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների բանավեճով։ Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում պատգամավորները նախ ներողություն էին խնդրում թեմայից շեղվելու համար ու արձագանքում միմյանց հասցեին հնչող մեղադրանքներին։

Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթից, որ անդրադարձավ որպես ներդրող Հայաստան եկած Աբու Դաբիի թագաժառանգի և քաղաքապետ Հայկ Մարությանի անարդյունք հանդիպմանը։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների այդ իմաստով նաև կառավարման հնարավորություններին», - նշեց Ուրիխանյանը: «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դիմեց անմիջապես Գագիկ Ծառուկյանին, ակնարկելով, որ այս հարցի շուրջ նրան սխալ տեղեկություններ են տրամադրել:
«Խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված և չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են», - ասաց Քրիստինե Պողոսյանը:


Հաջորդած արձագանքներն ու պատասխաններն արդեն ավելի շատ վերաբերում էին, ըստ ԲՀԿ-ի, «Իմ քայլ»-ականներ երիտասարդ պատգամավորների չանցած ճանապարհին ու չունեցած հետագծին, ըստ «Իմ քայլ»-ականների, ԲՀԿ-ի՝ նախկին իշխանությունների հետ անցած ճանապարհին ու կոալիցիաների պատմություններին: «Շատ սիրելի պարոն Աբովյանն անընդհատ ասում էր, որ լսեք պարոն Ծառուկյանի հարցազրույցները, լսում ենք, պարոն Աբովյան, ուշադիր լսում ենք, լսում ենք, բայց ահագին բաներ չենք հասկանում, որովհետև հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, և ընդհանուր միտքը հասկանալի չէ: Երկու օր է փորձում ենք վերծանել՝ երեկ այդ մարդն ինչ էր ասում և ինչի մասին», - հայտարարեց «Իմ քայլ»-ից Արփի Դավոյանը: Նրան արձագանքեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը․ «Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա խորհրդարանական՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ