Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը
04.12.2019 | 22:12

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը։


Դատարանը նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որ Մոսկվայում է: Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Նախկին գլխավոր դատախազը չվերադարձավ, ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։ ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանը։ ՀՔԾ միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ