Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաքուն ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը շրջանառության մեջ է դրել Ղարաբաղի հարցով իր դիրքորոշումը

Բաքուն ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը շրջանառության մեջ է դրել Ղարաբաղի հարցով իր դիրքորոշումը
04.12.2019 | 22:13

Սլովիակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովից առաջ Բաքուն շրջանառության մեջ է դրել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսված է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:


Էլմար Մամեդյարովը Բրատիսլավա է տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, որում, սակայն, որևէ նորություն չկա: Ադրբեջանը, որը հակված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, այդ փաստաթղթում ևս շարունակում է պնդել․«Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդ քայլը, Բաքվի պատկերացմամբ, պետք է լինի ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Այս քայլերից հետո միայն Բաքուն պատրաստ կլինի որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:


«Կարգավիճակի սահմանումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում օրինական գործընթացների շրջանակներում՝ Ադրբեջանի շրջան Լեռնային Ղարաբաղի ամբողջական և հավասար մասնակցությամբ, այսինքն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ու Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցության բացառապես օրինական և ժողովրդավարական գործընթացում», - ասվում է Ադրբեջանի իշխանությունների փաստաթղթում:


Բաքուն հավելում է, որ չի տեսնում հակամարտության քաղաքական կարգավորում իր նշած այդ շրջանակներից դուրս:
Առայժմ հստակ չէ՝ այսօրվա նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն կընդունվի՞, թե՞ ոչ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքվում ասել է, թե հույս ունի, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ընդունել ընդհանուր հայտարարություն, որի տակ կստորագրեն 5 նախարարներ՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ ԱԳ նախարարները:


Բրատիսլավա մեկնելուց առաջ Հայաստանի արտգործնախարարը ղարաբաղյան կողմի հետ հանգամանալից քննարկումներ է ունեցել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Զոհրաբ Մնացականյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը քննարկել են կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ու Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: «Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրությունում:


Երկու նախարարները հանդիպել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ