«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. ԼՂՀ-ում նոր ռազմական էսկալացիան շատ հետաքրքիր միջավայր կստեղծի իսլամական ահաբեկիչների համար

Նիկոլ Փաշինյան. ԼՂՀ-ում նոր ռազմական էսկալացիան շատ հետաքրքիր միջավայր կստեղծի իսլամական ահաբեկիչների համար
04.12.2019 | 22:14

Մեր ասելիքն ավելի ընմբռնելի է դառնում մեր գործընկերների համար՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային։

«Այնուամենայնիվ, բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը՝ առավել ևս ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում։ Ընդամենը շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունը։ Ես Բիշքեկում ասացի, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար։ Եթե մենք ԼՂՀ հակամարտության գոտում ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար։ Ադրբեջանը նրանց համար լավ հենակետ կարող է դառնալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իր տեղեկություններով ԻՊ-ի կազմում բազմաթիվ ադրբեջանցիներ կան:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ