«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցչներ էին

Նիկոլ Փաշինյան. Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցչներ էին
04.12.2019 | 22:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում փաստը, որ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ քաղաքապետի հետ հանդիպում ունեցած մարդիկ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչներ են եղել:

«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցչներ էին, որովհետև եթե նրանք ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչ լինեին, կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որպեսզի նա զանգի ինձ և խնդրի, որ ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ նրանց ընդունել, որովհետև, եթե նրանք շեյխի ներկայացուցիչներ էին, ապա դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ», - ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել հանդիպումը, քանի որ հյուրերը ոչ միայն ոչ պատշաճ հագուստով են ներկայացել, այլև անընդհատ զանգեր են ստացել ու խոսել հեռախոսով. «Երեք հյուրերն էլ, պարզվել է, հեռախոսներ ունեն ու զանգեր են ստացել, երբ քաղաքապետը նրանց համագործակցության հնարավորություններն էր ներկայացնում: Սկզբից մեկն ա հեռախոսը վերցրել սկսել խոսել, քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել մինչև կարևոր հյուրն ավարտի, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել, էլի քաղաքավարությունից դրդված ընդհատել է, բայց երբ երրորդին է զանգ եկել, քաղաքապետն ասել է՝ «կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր չի լսել, ես ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն», և ճիշտ է արել», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ