Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ ինքնիշխանությանը կարող ա իր կեղտոտ թաթիկներով կպնի, կկտրենք բոլորի թաթիկները

Նիկոլ Փաշինյան. Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ ինքնիշխանությանը կարող ա իր կեղտոտ թաթիկներով կպնի, կկտրենք բոլորի թաթիկները
04.12.2019 | 22:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար:

«Ներդրումային միջավայրից բողոքելու ժամանակագրությունը համընկել է, երբ քննչական կոմիտեում մեղրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: «Հյուսիս-Հարավ» պրոեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել: Այս նախագիծը բռնել են, որպես կթու կով կթել են, ով հասել է: Նրանց թաթիկները հատ-հատ կտրում ենք ու շարունակելու ենք կտրել: Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող ա իր կեղտոտ թաթիկներով կպնի, կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն», - ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ