Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել
04.12.2019 | 22:16

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա: «Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը: Aysor.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեց Հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, թե կպատասխանեն քիչ ավելի ուշ։


Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:


«Հետք» պարբերականը 2019-ի հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ