Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա, որովհետև նախ պետք է հասկանանք ամպլիտուդը

Նիկոլ Փաշինյան. ԼՂ կարգավորման հարցով սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա, որովհետև նախ պետք է հասկանանք ամպլիտուդը
04.12.2019 | 22:18

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ-կառավարություն հարցուպապատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպեսի՞ն է Երևանի պատասխան դիրքորոշումն Ադրբեջանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ այսօր հայտնած դիրքորոշմանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայտարարությունների երեք ռեժիմ կա. երբ հայտարարություն չի հնչում, հնչում են մեկնաբանություններ, երկրորդ, երբ հայտարարությունը եռակողմ է, և երրորդ՝ հնգակողմ։ Սա այն տարբերակն է, երբ համանախագահներին գումարվում են կողմերի ներկայացուցիչները։ Նախ ասեմ, որ սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա։ Չկա, որովհետև մենք նախ պետք է հասկանանք ամպլիտուդը։ Երբ ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների հետ կապված պարզաբանումներ պետք է ստանանք, դեռևս չենք ստացել։ Հիմա, ըստ էության, Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ կարող եմ արձանագրել, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը։ Մենք ձևակերպել ենք մեր՝ Հայաստանի և Արցախի նոր ասելիքը, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների պատկերացումները նույնական են։ Մեր ասելիքն առավել լսելի և հասնալի է դարձել միջազգային հանրության կողմից»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ