Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման մասին
04.12.2019 | 22:19

Քննարկումների փուլում եկել, հանգել ենք կոնկրետ խնդիրների, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդադառնալով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններին։


«Կամ մենք ոստիկանության սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք, եթե նրանք դառնում են ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն, կամ էլ քաղաքական ուղիով նշանակված ոստիկանապետին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք։ Եկեք այս համակարգում այսպիսի բաներ չանենեք։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպես հարցը լուծենք առանց դեֆորմացիաների, և այստեղ է, որ ակնհայտ կոնֆլիկտ առաջացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ