Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ լքելով ԱԺ նիստերի դահլիճը

ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ լքելով ԱԺ նիստերի դահլիճը
04.12.2019 | 22:20

ԼՀԿ խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելիս ԲՀԿ խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց և լքեց նիստերի դահլիճը:


Ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Հարցապնդման զեկուցողը փոխվարչապետ Ավինյանն է: Աբովյանը ներողություն խնդրեց փոխվարչապետից և ԼՀԿ-ից՝ թեմայից շեղվելու համար և հայտարարեց. «Երկու օր է՝ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն՝ Ծառուկյանի փողերից սկսած՝ վերջացրած բոլոր-բոլոր թեմաներով, որոնք խնդրին չէին վերաբերում»:


Աբովյանը հիշեցրեց, որ թեման ներդրումների մասին է, որ Հայաստանում
ներդրումներ հնարավոր չէ իրականացնել, և Գագիկ Ծառուկյանն ընդամենը օրինակ էր բերել: «Նոր մեր գործընկերներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ասաց քանի՞ գլխանի ենք, էնքան գլխանի ենք, քանի ձայն, որ մեզ տվել են ընտրողները, 100 հազարից ավել: Ես պարզապես հիշեցնեմ»,- ասաց նա: Աբովյանը վստահեցրեց՝ չի ստացվի փոշիացնել, լղոզել այս թեման: «Երկու օր է՝ ֆեյքերի բանակը լղոզում է այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր, մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Արման Աբովյանը, և ԲՀԿ խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:


Տիգրան Ավինյան էլ նշեց, որ թեպետ թեմայից դուրս է Աբովյանի ասածը, բայց այդուհանդերձ պատասխանեց, ասել, որ ներդրումների հետ կապված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում: «Եթե ներդրումները ենթադրում են Երևանի կենտրոնում հողատարածքների նվիրատվություն, կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան, և պետք է հասկանալ՝ որտեղ են ավարտվում ներդրողների շահերը, և որտեղ են սկսվում համայնքի շահերը: Ես կարծում եմ՝ համայնքապետարանի դիրքորոշումը շատ հստակ է եղել, և դա ընդհանուր կանոն է բոլորի համար և ոչ թե կոնկրետ ներդրողի»,- հայտարարեց Ավինյանը:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ