Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքուն արդեն տվել է համաձայնությունը «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին

Բաքուն արդեն տվել է համաձայնությունը «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին
04.12.2019 | 22:20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը՝ գրում է «Կոմերսանտը»: «Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,- գրում է պարբերականը: Ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը: Այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ