«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՖՖ արտահերթ ժողովը՝ դեկտեմբերի 23-ին

ՀՖՖ արտահերթ ժողովը՝ դեկտեմբերի 23-ին
04.12.2019 | 22:22

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, հորդորում ենք ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից:


ՀՖՖ տարածած հաղորդագրությունում նշված է. «Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, դեկտեմբերի 6-ին (ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները: Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6) պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար»:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ